Հակառակորդն Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում:

Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է, հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են: