Ադրբեջանի ՊՆ֊ն հրապարակել է մի տեսանյութ, որտեղ, ըստ հաղորդագրության, երևում է հայկական տեխնիկայի խոցում։ Տեսանյութի վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ մեր դեմ, ամենայն հավանականությամբ, կիրառվում են թուրքական Bayraktar TB2 տեսակի հարվածային ԱԹՍ-ներ:

Հետևյալ երկու նկարներից առաջինում Ադրբեջանի ՊՆ հրապարակած կադրն է, ներքևի կադրը՝ Սիրայում Bayraktar TB2 ԱԹՍ-ով Թուրքիայի ԶՈւ հարվածներից է:

Նախկինում Ադրբեջանի ԶՈւ սպառազինությունում դրանց առկայության մասին տվյալներ չեն եղել: Ամռանը հայտարարություններ են եղան, որ Ադրբեջանը ցանկություն ունեցել է գնել դրանք: Չենք բացառում, որ մեր դեմ օգտագործվել են հենց Թուրքիայի ԶՈւ կազմում եղած միջոցները, կամ եթե հասցրել են ձեռք բերել, ապա հավանական է, որ ղեկավարել են թուրք մասնագետները: