ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։
«Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները եւ ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի եւ տեխնիկայի զգալի կորուստներ», - հայտնել է ՊՆ խոսնակը:

 

ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ»-ը (ՏՕՍ-1 «Բուրատինո») ծանր հրանետի նոր մոդիֆիկացիան է։ Համակարգի հիմնական խնդիրն է հետեւակի եւ զրահատանկային զորամիավորումների աջակցությունը։