Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել յութուբյան իր ալիքում, որում երևում էին սպանված ադրբեջանական զինծառայողների, զինյալների դիակները։

Քիչ առաջ պարզվեց, որ «Յութուբ» տեսահարթակը (վիդեոհոսթինգ) հեռացրել է «Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները» վերնագրով տեսանյութը։

Որպես պատճառ նշված էր. «Տեսանյութը հեռացված է «Յութուբի» օգտագործման պայմանները խախտելու պատճառով»։