Ռուս զինթղթակից Սեմյոն Պեգովն, ով այս օրերին գտնվում է Արցախում, հրապարակել է տեսանյութ սեպտեմբերի 28-ին կործանված ադրբեջանական ինքնաթիռի անկման վայրից:

Նա խոստովանել է, որ նախ իրեն ու իր հետ գտնվողներին թվացել է, թե խոցվածը անօդաչու է, սակայն անկման վայրում գտած դետալները փաստում են՝ կործանված տեխնիկան ինքնաթիռ է: