Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի հրետանավորներն ականանետով թշնամու տանկեր են խոցել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեր հրետանավորները վիրտուոզ են: Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք»,- գրել է Հովհաննիսյանը: