Արցախի Պաշտպանության նախարարությունը ճշգրտել է զոհված զինծառայողների տվյալներն ու նշել, որ ավելի վաղ զոհված ներկայացված զինծառայողներից երեքը ողջ են և շարունակում են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Ներկայացնում ենք ՊԲ հաղորդագրությունը.

«Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները»: