Որքանո՞վ են Գետաշենի, Շահումյանի ուղղությամբ առաջխաղացման հետ կապված սոցցանցերում պտտվող լուրերը հավաստի: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին նպատակահարմար չէ մեկնաբանել կոնկրետ ուղղություններով կոնկրետ գործողությունները, հատկապես որոնք վերաբերում են մեր զինված ուժերի հաջողություններին, առաջընթացներին:

«Մարտական գործողությունների ակտիվ փուլի ընթացքում կոնկրետ բնագծեր, բնակավայրեր եկեք չշեշտենք: Դա այնքան էլ ճիշտ չի»,- շեշտեց նա: