«Ցավոք սրտի, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են Պաշտպանության բանակի 54 մարտիկներ, ցավակցում եմ բոլորիս, վիրավորների թիվը ճշտվում է»,- ասաց ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը: Նա խոսեց նաև հակառակորդի կորուստների մասին. 39 զրահատեխնիկա, 4՝ ՍՈՒ- 25 ինքնաթիռ, 3՝ ՄԻ-24 ուղղաթիռ, 17 ԱԱԹՍ, անձնակազմի կորուստը շուրջ 830, ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն:

«Հակառակորդի խոցված սպայի մոտ կա հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրա» մակնիշի ռադիոկայան, որի վերծանման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնական արաբական լեզվով, եզրակացությունները թողնում եմ ձեզ»,- հայտարարեց Արթուր Սարգսյանը: