Նախօրեին հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրա» մակնիշի ռադիոկայան, որի վերծանման ու օգտագործման արդյունքում պազվել է, որ նշված ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբական լեզվով: Այս մասին ճեպազրույցում ասաց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Եզրակացությունները թողնում եմ ձեզ»,-հավելեց նա: