ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հորդորում ենք կտրականապես զերծ մնալ հակառակորդի հրետակոծության հետևանքով ընկած արկերի տեղանքի մասին լուսանկարներ և տեսանյութեր համացանցում տեղադրելուց:

Դրանով դուք ուղղորդում եք հակառակորդի կրակը՝ այդ կերպ վտանգելով ձեր և ձեր հարազատների անվտանգությունը»: