Մի խումբ օտարերկրյա լրագրողներ չեն կարող Հայաստանից մեկնել Լեռնային Ղարաբաղ` ճանապարհի վրա առկա վտանգավոր իրավիճակի պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է լրագրողներից մեկը:

«Մենք նախօրեին դուրս եկանք Երեւանից, սակայն ճանապարհին հայտնի դարձավ, որ ճանապարհը կրակահերթի տակ է, ռումբը հարվածել է ճանապարհի կամրջին: Ուստի ստիպված էին գիշերել Գորիսում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է լրագրողը:

Նրա խոսքով` խմբում ընդգրկված են լրագրողներ BBC-ից, SkyNews-ից եւ այլ լրատվամիջոցներից:

«Արցախ» տեղեկատվական կենտրոնը հաստատել է այս տեղեկությունը:

«Նրանք (հակառակորդները) արդեն սկսել են կրակել մեծ ավտոբուսների վրա, «Մամուլ» գրությունը չի փրկում: Ուստի շատ վտանգավոր է: Դեռ պարզ չէ` հնարավոր կլինի արդյոք կազմակերպել նրանց անցումը»,- հայտնել է կենտրոնի ներկայացուցիչը: