Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակապային կոնֆերանսի միջոցով քննարկել են Ղարաբաղյան հակամարտության սրացման ներկայիս փուլը։ Կանգլեր Մերկելը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։

Մերկելը նաեւ խոսել է ԵՄ-Թուրքիա հարաբերությունների զարգացման հետագա արագ քայլերի մասին եւ ընդգծել, որ կարեւոր է, որպեսզի շարունակի նվազել լարվածությունը Արեւելյան Միջերկրականում։