Կրկին թիրախավորվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել է, որ գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։