ԱՄՆ պետդեպարտամենտում անհանգստացած են այն լուրերից, որ Թուրքիան առաջիկայում մտադիր է իրականացնել Ռուսաստանից գնած Ս-400 համակարգերի փորձարկում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունը։

Ըստ այդմ, Վաշինգտոնը շարունակում է կտրուկ դեմ լինել Անկարայի կողմից ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնմանը։ Ըստ ամերիկյան կողմի, Ս-400 համակարգերը լուրջ խոչընդոտ են համարվում ամերիկա-թուրքական երկկողմ հարաբերությունների եւ Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման համար։