«Ուրարտուի» (նախկին «Բանանց») մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է «Բանանց-2»-ի (այժմ՝ «Ուրարտու-2») նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր կորստյան վիշտն ու իր զորակցությունը հայտնում Դավիթ Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։