Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հրադադարի համաձայնագիր կնքել ուրբաթ երեկոյան կամ շաբաթ առավոտյան: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Agence France Presse-ը։ Պարբերականը նշում է, որ կողմերը մոտ են կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը, սակայն մանրամասներ հայտնի չեն:


Նախօրեին Բաքուն և Երևանը հաստատել են իրենց արտաքին գործերի նախարարների ներկայությունը Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խորհրդակցություններում: