ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած ռազմական դրության պայմանում գոյություն է ունենում ամենահասարակ հաշվարկների մեխանիզմը: Մեխանիզմի շնորհիվ պետք է հաշվարկես, թե կոնկրետ ինչ ռազմական գործողության ես գնում, ինչ նպատակի պետք է հասնես ու այդ նպատակի համար ինչ կարաս կորցնես... Եթե հաշվարկի արդյունքում կամ գործողության ընթացքում զգում ես, որ կորցրածդ մի քանի հազար անգամ շատ է, քան նպատակդ, ապա նորմալ հրամանատարները դադարեցնում են գործուղությունները կամ նահանջելու համար, կամ էլ կրկին ուժ հավաքելու, որպեսզի հետագայում շարունակեն գործողությունը:
Թշնամու կողմից մենք բախվել ենք մի անգրագետ գործողության, որը չունի ոչ հաշվարկ, ոչ որոշում, ոչ կոնկրետ նպատակ: Մեր ոչ բարով թշնամին արդեն կորցրել է այնքան կենդանի ուժ և ռազմական տեխնիկա, որ եթե դրա արդյունքում ինքը նույնիսկ ամբողջ Արցախին տիրեր, միևնույննա դա չէր արդարացնելու իր գործողությունները:
Հիմա սրանք ահաբեկիչներին մատաղ արեցին այն աստիճանի, որ այս պահի դրությամբ նույնիսկ վարձկան զորքերն են հրաժարվում գան Ադրբեջանի կողմից կռվեն: Սրանք մարտի դաշտում կորցրեցին այնքան զինամթերք, որ նույնիսկ մոտավոր թվերը չեն կարող հաշվեն:


Ու այս ամենը 17 օր մարտեր մղելու ու ընդամենը Թալիշի մատույցներ հասնելու համար, որի կորցնելը իրենց համար ուղղակի ժամանակի հարց է:
Հիմա ինչքան էլ տեսանյութ հավաքեն, թփերի տակից նկարեն, հին նկարածները լույս աշխարհ հանեն միևնույննա չեն կարողանալու իրենց անգրագիտությունը թաքցնեն:
Մենք ամուր ենք մեր լեռների պես, բայց վայն եկելա դրանց տարել, որ սկսենք այլևս խաղաղ չլինենք մեր լեռների պես...


Մեկ անգամ հաղթած պատերազմը երկրորդ անգամ չեն հաղթում, մենք #ՀաղթելԵնք ու պահպանում ենք հաղթածը»: