Տասնյակ սիրիացի վարձկաններ հետ են վերադառնում Լեռնային Ղարաբաղից։

Այս մասին գրում է ամերիկյան The Wall Steet Journal պարբերականը։ Ըստ պարբերականի աղբյուրների փոխանցման, հարյուրավոր գրոհայիններ են Թուրքիայից տեղափոխվել Ղարաբաղ, սակայն նրանցից շատերը չեն դիմանում մղվող դաժան մարտերին։ Մոտ երկու հարյուր գրոհային խնդրել է իրենց հետ վերադառնել։ Բացի այդ, խաթարվել է նաեւ գրոհայինների մարտական ոգին՝ իրենց շարքերում զոհվածների թվի արագ աճի հետ։ Սա այն դեպքում, երբ մյուս կողմից՝ գրոհայինների աշխատավարձը կազմում է երկու հազար դոլար եւ ԼՂ հակամարտության գոտի մեկնողների թիվը չի նվազում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փոփոխություն կատարեց Արցախի Պաշտպանության մասին օրենքում, որը թույլ է տալիս գերտերության կամավորականներին մասնակցել պատերազմին։ Թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը, չի հաղորդվում։