ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում կոչ է արել ամբողջությամբ կատարել Մոսկվայում ձեռք բերված պարտավորությունները, հաղորդում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել ամբողջությամբ կատարել պարտավորությունները՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ: