«Լոռի» ՖԱ-ի մամուլի ծառայությունն ակումբի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ֆուտզալի թիմի նախկին խաղացող Դավիթ Մոսոյանը։

«Ցավակցում ենք ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված՝ Լոռի ՖԱ ֆուտզալի թիմի նախկին ֆուտբոլիստ Դավիթ Մոսոյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Հիշատակդ անմար ․ ․ ․»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։