Երեկվանից Ադրբեջանը տարբեր մակարդակներում փորձում է հերքել հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքը արձանագրած տեսանյութի իսկությունը։ Մինչ ՀՀ ՄԻՊ գրասենյակը պատրաստվում է միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում հանդիսացող այդ պատերազմական հանցագործության առիթով դիմել համապատասխան միջազգային կառույցներին, Արցախի տեղեկատվական շտաբը առաջարկում է հեղինակավոր Bellingcat-ի պաստրաստած հետաքննությունը, որը հերթական անգամ ապացուցում է տեսանյութի իսկությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ադրբեջանական մեդիայում լայնորեն շրջանառվել է մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցիները սառնասրտորեն սպանում երկու հայ գերիներին, որոնց մեկը տարեց է, մյուսը՝ երիտասարդ: Տեսանյութը միանշանակորեն չի ընդունվել լսարանի կողմից, ավելի ուշ այն հեռացվել է:

  Նյութի աղբուրը՝ 24news.am