Մեր զինվորը, մեր պահեստազորը ու կամավորները անպարտելի պատերազմում են, մեր բանակը հերոսաբար պայքարում է Թուրքիայի ու ահաբեկիչների դեմ։ Նրանք հարձակողական գործողություններ են իրականացնում ու ծանր մարտերում ջախջախվում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը։ Նա մանրամասնեց, որ իրենց ջոկատը գտնվում է Արցախի հարավային հատվածում։

«Առավոտյան էլ ծանր մարտեր էին ընթանում, բայց թշնամին պարբերաբար լռեցվում է, մեր զինվորի ոգին, պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է։ Ի վերջո մեր բանակը, պահեստազորն ու կամավորը հաղթանակով պարտադրելու են խաղաղություն», -ասաց նա։

Ռուբեն Գևորգյանը նշեց՝ այս օրերի ընթացքում իրենց ջոկատից տղաներ են նահատակվել։ «Ունեցանք 3 զոհ, 7 վիրավոր, 2 անհետ կորած։ Արցախ էինք մեկնել 220 ազատամարտիկներով»,-ասաց նա։