Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել առաջնագծից: Հայրենքի պաշտպանները վստահ են՝ պատերազմն ավարտվելու է այնպես, ինչպես իրենք են ուզում՝ հաղթանակով:

«Ցանկանում եմ բոլոր զինվորների անունից դիմել մեր ծնողներին. Ձեր տղան ապահով է: Ձեր տղան ետ է գալու, ձեզ է հասնելու: Մա՛մ ջան, պա՛պ ջան, հանգիստ եղեք, ամեն ինչ շատ լավ է, ապահով է: Հավատացե՛ք, անպայման վերադառնալու եմ, ուրիշ տարբերակ չկա»,- ժպտալով ասում է զինծառայողներից մեկը: