Իմ տղա, իմ հպարտություն, իմ բաղտիկյան..
Ուր ես հիմա, ինչ վիճակում, ինչ ես անում, ինչ ես ուտում. Երանի իմանաի, թևեր ունենաի թռչեի գայի...
Սիրտս կանգնում է, փորձում եմ տիրապետել ինձ, պինդ լինել...
------------------------------------------------------------------------------------
Այդպես էլ չկարողացա ավարտել սկսածս մի քանի օր առաջ: Իսկ հիմա. հիմա դու թռար: Հայրդ ասում է ճախրեցիր ինչպես արծիվ:

Իմ տղա, իմ հպարտություն, իմ առծիվ: Հիմա գիտեմ ուր ես, բայց ձայնդ էլ չկա, որ միշտ մի քանի րոպեով հանգստացնում էր մեր տագնապը: Հիմա կան հուշեր, խառը մտքեր և...ցավ, անասելի ցավ:

Այս մի քանի օրերի ընթացքում բացահայտում եղար շատ-շատերի համար, ստիպեցիր սիրել քեզ անգամ անծանոթներին: Ախ ապսոս, հազար ապսոս, որ քեզ պիտի ճանաչեին գնալուցդ հետո միայն:

Իմ լույս՝ սիրել ենք, սիրում ենք և սիրելու ենք քեզ

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/elen.navoyan/posts/2933723730061909