«Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում. առավել թեժ մարտեր են եղել հարավային ուողղությամբ։

Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ։ Ուղղություններից մեկում մոտ երկու-երեք տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։ Այլ ուղղություններում համառ մարտեր են ընթացել, որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են։ Հակառակորդը, որպես կանոն, մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում։ Կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը