Նյու Յորք/Ժնև, 17-ը հոկտեմբերի, 2020 – Լեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար։ Երեխաների մահվան և վիրավորման բազմաթիվ դեպքերին զուգահեռ՝ վնասվել կամ փլուզվել են հարյուրավոր տներ և դպրոցներ։ Բազմաթիվ երեխաներ ընտանիքների հետ շաբաթներ շարունակ տառապում են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խստագույնս հորդորում է, որ պետք է հավատարիմ մնալ հումանիտար հրադադարին, որին երկու կողմն էլ համաձայնել էր հոկտեմբերի 9-ին: Երեխաները, ընտանքիները, քաղաքացիական հաստատությունները պետք է պաշտպանված լինեն մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի տառին համապատասխան։ Ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը բոլոր երեխաների լավագույն շահն է։