«Հիմնական ռազմական գործողություններն Արցախյան ճակատում ընթանում են երեք ուղղություններով` հյուսիսային, կենտրոնական և հարավարևելյան»,- «Sputnik Արմենիա»-ի եթերում հայտնել է ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա կրկին հայտնել է, որ հակառակորդի դիվերսիոն խմբերը պարբերաբար փորձում են ներթափանցել, սակայն Պաշտպանության բանակը կարողանում է չեզոքացնել նրանց։

«Այս պահին հակառակորդի կողմից կա որոշակի մարտավարական փոփոխություն` հիմնականում գրոհում են ոչ թե մեխանիզացված ստորաբաժանումների կազմով` տանկեր և այլն, այլ հետևակային խմբերով»,- ասել է Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: