Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ Էրդողանի հայտարարություններին՝ կապված «իր եղբայր Ալիևի և իր նկատմամբ իրականացվող ճնշումների հետ»:

«Օրվա ընթացքում և երեկ Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, իբրև թե պատրաստ է դադարեցնել կրակը: Այս խուսափողական, պատասխանատվությունն իր վրայից գցելու շուրջ հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը զինադադարի մտադրություն չունի, նա շարունակելու է հարձակումը, հետևաբար շարունակվելու է մեր գոյապայքարի պատերազմը»: