Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քիչ առաջ տեսաուղերձով դիմել է ժողովրդին։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի պատրաստվում ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ չնայած Բաքվի բոլոր խնդրանքներին։ Բաքուն դեմ չէ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ժնևում»,- ասել է Ալիևը` հայտարարելով, որ Բաքուն ղարաբաղյան հարցում գնալու է «մինչև վերջ»։