Արդեն մեկ ամիս է, ինչ ագրեսոր Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ։ Ռազմական գործողությունները շարունակվում են մինչ այսօր։ Պատերազմի սկսվելուց որոշ ժամանկ անց Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, մեկնեց ռազմաճակատ։

Տեւական ժամանակ էր, ինչ նրանից լուր չկար, ամեն դեպքում՝ ոչ մամուլում, ոչ էլ համացանցում տեղեկություններ չէին հայտնվում։ Այսօր հրապարակվել է զինծառայողների համատեղ լուսանկար, որում երեւում է նաեւ Աշոտ Փաշինյանը։