«Պետական դավաճանության և լրտեսության դեպքով ԱԱԾ-ն բացահայտել է, մասնավորապես, բարձրաստիճան նախկին զինվորականի՝ հակառակորդի կողմից հավաքագրվելու դեպք, որի արդյունքում տվյալ բարձրաստիճան պաշտոնատար զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է տարաբնույթ, այդ թվում՝ գաղտնիք պարունակող տեղեկություններ և փոխանցել հակառակորդին։

Մյուս դեպքով օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ ՀՀ-ում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի և այլ բնույթի տեեկություններ»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը՝ նշելով, որ վերոնշյալ դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ համապատասխան հատկանիշներով և գտնվում են նախաքննության փուլում։