«Ալիևը ներկայացնում է, թե իրենք հարձակվում են Շուշիի վրա. միջազգային մամուլն են էդպես լցնում, սեփական հանրությանն են էդպես կերակրում, բայց ես զարմացած եմ և էդպիսի պատերազմի ձև չգիտեմ, որ հարձակվողին պիտի փնտրես-գտնես, որ ոչնչացնես»,- այսօր՝ Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հակառակորդը փորձում է գտնել դիմադրության թույլ կետեր և այդտեղից փորձել հարձակվել. «Գյուղեր են մտնում, վնասում են տները, դրոշներ են դնում ու նկարվում: Հետո մեր տղաները մոտենում, խփում են, նորից հետ են փախնում՝ տալով զոհեր ու վիրավորներ ու շրջանցում են մեկ այլ ուղղությունից: Դե, մենք էլ ասում ենք՝ շարունակվելու է իրենց համար լինել գյոռբագյոռը»,- ասաց նա:

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ հակառակորդը ամեն գնով ցանկանում է գրավել Շուշին. «էսօր ամբողջ օրը փորձել են մագլցել ժայռերը, որ հելնեն-մտնեն Շուշի ու տեսեք՝ ինչն է հետաքրքիր. մագլցողները փոքր խմբեր են 5-20 հոգանոց, փռում ես իրենց, մոտենում ես ու տեսնում՝ բոլորի մոտ դրոշ կա և պարզ է չէ՞, որ խայտառակ վիճակ է փորձում են սիմվոլիկ մի բան անել: Ամսի 9-ին Ադրբեջանում դրոշի օր է, հիմա ուզում են մի բան անել, վերցնել: Դե պարզ է, որ չեն կարողանում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: