Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է պատրաստել ՊԲ հրետանավորների մասին՝ նշելով, որ նրանք փայլուն են գործում:

«Չկա մի նշանակետ, որ կարողանա մեզնից փախչել: Կատարվելիք խնդիրները կախված են նրանից, թե որտեղ է մեր կարիքը ավելի մեծ: Մենք մեզնից հասանելիքը հաստատ անում ենք:

Մեր տրամադրությունը գերազանց է. հոգեբանական վիճակը՝ ընտիր, դուխներս տեղն ա: Մեզ առաջադրված խնդիրները կատարում ենք լավագույն ձեւերով»:

Պատերազմի ամենասկզբից աշխատում ենք այն տեղերում, որտեղ ամենալարվածն է: Աշխատում ենք նենց անենք, որ մեր զորքերին, մեր հետեւակին որքան հնարավոր է օգնենք, մենք հետեւից աջակցենք իրենց»,-ասում են հրետանավորներն էլ:

Մյուսն էլ, թե. «Ամեն մի սնարյադից 5 թուրք էթում ա, նորմալ է, իրենց հաշվով բերած է, պատրաստ է»:

Նշվեց, որ այսօր իրենք կատարում են իրենց խնդիրը Շուշիի պաշտպանության ոլորտում. «Անձնակազմիս բարոյահոգեբանական վիճակը բարձր է, պատրաստ են բոլոր խնդիրները կատարեն բարձր մակարդակով, ընկճված զինվոր ու սպա չունենք: Պատրաստ ենք ամեն մի ոտնձգություն հետ մղելու համար»:

Զինծառայողներից մեկն էլ ասաց. «Ուզում եմ, սաղ իմանան, որ ստեղ ոչ մեկը դուխից չի ընկել, ոչ ոք ոչ սոված է, ոչ ծարավ է, ոչ մրսում է: Մարդա մեր տուն գալու ենք հասնենք»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: