Ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորում չկա, Մոսկվան չի կիսում այդ հարցով Անկարայի տեսակետը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք շատ հստակ բնորոշել ենք ԼՂ հարցով մեր մոտեցումը՝ խոսելով այն մասին, որ այդ հակամարտությունն ուժային, ռազմական կարգավորում չունի: Ինչպես բազմիցս լսել եք, Անկարան այդ առումով այլ հայտարարություններ է արել: Կարող եմ միայն վերահաստատել ռուսական կողմի տեսակետը. մեր երկիրը չի աջակցում կարգավորման ուժային տարբերակին: Կողմերին մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման կոչ ենք անում եւ ձգտում ենք հասնել դրան»,-ասել է նա «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում: