Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Խաղաղ բնակավայրերի եւ բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը` ռազմական հանցագործություն է։

Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։

Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։

ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։