Հայաստանի Հանրապետություն ժամանած ռուսական զինվորական խաղաղարար միավորումները շարժվել են ԼՂ հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման հանձնարարությունների կատարման շրջան։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է TASS-ը։

Զինվորական ավտոշարասյուները պետք է անցնեն ավելի քան 250 կմ և բաշխեն խաղաղապահական զորակազմը ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով՝ ռուսական դիտակետերի տեղակայմամբ, նշվում է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ զորակազմը բաղկացած կլինի 1960 զինծառայողից, 90 զրահամեքենայից, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայից։