ՌԴ ՊՆ-ն «ՌԻԱ Նովոստի»-ին տրամադրել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզը:

Նախօրեին սկսել են Հայաստան ժամանել ռուս զինվորականները: Նրանց մի մասն արդեն մեկնել են նշանակման շրջան: Նրանք շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով 16 դիտակետ կստեղծեն:

ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել է, որ խաղաղապահները զինված են զրահապատ մարտական մեքենաներով եւ «Տիգր» ու «Թայֆուն» զրահամեքենաներով:

«Խաղաղապահ օպերացիայի անցկացման շրջանում առաջադրանքներ կկատարեն նաեւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները…Նրանք շփման գծի երկայնքով պարեկություն կիրականացնեն, կուղեկցեն շարասյուններն ու բեռները»,-ասել է նա:

Ռուդսկոյը հավելել է, որ արդեն կապ է հաստատվել հայ եւ ադրբեջանցի զինվորականների հետ: