Իրանում ՀՀ դեսպանությունը հրապարակել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչի հայտարարությունը. «Հայաստանի հետ իրանական սահմանի փակվելու, Հայաստանի և նույնիսկ Իրանի տարածքում միջանցքի ստեղծման վերաբերյալ ոչ ճիշտ, մոլորեցնող տեղեկություններ և շինծու քարտեզներ են շրջանառվում համացանցում: Աշխարհաքաղաքական նման հավակնությունները հիմնականում չեն համապատասխանում իրականությանը և ունեն քաղաքական, քարոզչական նպատակներ»։