Դաշնային խորհուրդը միաձայն ընդունել է որոշում, որով համաձայնություն է տալիս ՌԴ նախագահին՝ նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղ ուղարկել անհրաժեշտ սպառազինությամբ ռուս զինվորներ, ինչպես նաև ռազմական և հատուկ տեխնիկա։
«Համաձայնություն տալ Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ 2020թ. նոյեմբերի 10-ից ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ` անհրաժեշտ զինամթերքով, ռազմական և հատուկ տեխնիկայով` Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը համապատասխան»,- ասված է որոշման մեջ։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 129 սենատոր։
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։