ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ռուս օդաչուները հետմահու պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով:

Հրմանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝

Յուրի Վիկտորի ԻՇՉՈՒԿԻՆ ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի հրամանատար, մայոր (հետմահու)

Ռոման Վասիլիի ՖԵԴԻՆԻՆ ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի ավագ տեխնիկ-հրահանգիչ, ավագ լեյտենանտ (հետմահու)

Վլադիսլավ Սերգեյի ԳՐՅԱԶԻՆԻՆ ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի օդաչու-օպերատոր, ավագ լեյտենանտ: