Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Twitter-ի էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 20-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մտել են Աղդամի շրջան»:

Սոցցանցերում հայտնված տեսանյութերի համաձայն` ադրբեջանցիներն Աղդամի որոշ հատվածներ սկսել էին մտնել դեռ նոյեմբերի 19-ից։