Թուրքիան զինվորականներ է ուղարկում Ադրբեջան։

Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Այդ երկրի Պնախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ցամաքային զորքերը ավարտել են նախապատրաստական աշխատանքները։

Հիշեցնենք, որ մինչեւ այժմ գոյություն ունեցող պայմանավորվածության համաձայն, որը նաեւ ամրագրվել է ռուս-թուրքական ռազմական նախարարությունների ստորագրած հուշագրով, թուրքական զինվորականները ռուսների հետ համատեղ իրականացնելու են ԼՂ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման մոնիթորինգ արդի տեխնոլոգիաների միջոցով, համատեղ կենտրոնում, որը գտնվելու է Ադրբեջանի տարածքում։