Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը, դիմելով վարչապետին, ասաց. «Դուք ստորագրել եք մի փաստաթուղթ, որը մի քանի դրվագով խախտում է միջազգային իրավունքը և, ավելին, խախտվել է ՀՀ Սահմանադրությունը: Դրան գումարած՝ այդ փաստաթուղթը մեր օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ չի մտել, բայց դուք շարունակում եք գործադիր իշխանության մարմինների անմիջական ղեկավարությամբ իրագործել այդ փաստաթուղթը: Ի՞նչ իրավական հիմքով եք շարունակում կիրառել այդ փաստաթուղթը, եթե այն ուժի մեջ չի մտել: Արդյո՞ք մենք հասկանում ենք, որ դուք միջազգային իրավունքը խախտող փաստաթղթի տակ եք ստորագրել:

«Նախ ասեմ, որ փաստաթղթի ստորագրման հանգամանքի հետ պարզաբանումներ տվել եմ և նոր բան ավելացնել չեմ կարող: Մեր մեծագույն խնդիրն այն է, որ բոլոր գործընթացներում ժողովուրդը որևէ պատճառով չկորցնի Հայաստանում ազատ կամարտահայտման իր իրավունքը: Դա հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին փաստաթուղթ է, որը ստորագրվել է՝ հաշվի առնելով տվյալ պահի ռազմական դրությունը»,-պատասխանեց վարչապետը:

«Դուք իմ հարցին այդպես էլ չպատասխանեցիք»,- արձագանքեց Սիմոնյանը: