Կյանքից հեռացել է Արթիկի տարածաշրջանի ամենաերեւելի ֆիդայապետ, «Մանթաշի գնդի» լեգենդար հրամանատար Ներսես Եղոյանը՝ Բատյան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գնդապետ Եղոյանը մասնակցել է Արցախի ազատագրմանը Արաքսից մինչեւ Օմար, այնուհետեւ նվիրվել բանակաշինության գործին՝ լինելով ֆիզիկական պատրաստության վարչության պետը: Լեգենդար հրամանատարը իր ընտանիքով է ծառայել Հայրենիքին: Որդին ավագ լեյտենանտ Բենիամին (Մոնթե) Եղոյանը զոհվեց ապրիլյան պատերազմին Մեխակավանի պաշտպանության ժամանակ: