Ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում այսօր հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել ՀԻն Շենը: Այս մասին հայտնեց Արցախի Նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Նշենք, որ Հին Շենի գյուղապետը հայտնել էր, որ ադրբեջանցիները տևական ժամանակ է, ինչ փակել էին Հին Շեն գյուղի ճանապարհը՝ ըստ էության, բնակիչներին թողնելով շրջափակման մեջ:


«Համայնքում այս պահին կան ինչպես Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ՝ ապահովելով համայնքի բնակիչների անվտանգությունը»,- հայտնեց նա:

Վահրամ Պողոսյանը նաեւ հայտնեց, որ Եղծահող գյուղը հայկական ուժերի վերահսկողության տակ է գտնվում այս պահին: