2021 թվականի փետրվարին շարքային կազմի պարտադիր զինծառայության ձմեռային զորակոչ է իրականացվելու: Զորացրումն իրականացվելու է հունվարի 8-ից մինչև փետրվարի 14-ը:
Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Պաշտպանության նախարարությունից: 2021 թվականի առաջին ձմեռային զորակոչն իրականացվելու է փետրվարին, սակայն օրը կհստակեցվի Կառավարության համապատասխան որոշումից հետո:

Հիշեցնենք, որ սովորաբար ձմեռային զորակոչը մեկնարկում էր հունվարից, այս տարի, կորոնավիրուսյան իրավիճակով պայմանավորված, զորակոչը պետք է մեկնարկեր դեկտեմբերին:
«Հետք»-ը հետաքրքրվել է նաև, թե արդյոք վիճակահանության համակարգում փոփոխություններ լինելու են, նախարարությունից հայտնել են, որ փոփոխություններ դեռևս պլանավորված չեն: ՊՆ-ից հիշեցրել են նաև, որ մասնակի զորահավաք է անցկացվում որոշակի ստրատեգիական ողղություններում առաջացած խնդիրները լուծելու նպատակով:

ՊՆ-ն զորակոչ և զորացրոմ իրականացնում է տարեկան երկու անգամ՝ ամռանը և ձմռանը: