Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով գերիների փոխանակման հետագա ընթացքին, նշեց, որ նրանց տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված շարունակական աշխատանքներ են տարվում և ընթանում են
բանակցություններ ադրբեջանական կողմի հետ՝ Կարմիր Խաչի ու ռուսական կողմի ներգրավվածությամբ:
Խծաբերդից գերեվարված անձանց վերաբերյալ Ավինյանը նշեց, որ տվյալները ճշտվում են, և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այս պահին Արցախում է:

«Այս հարցի շուրջ էլ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում և ակնկալում ենք մոտ ժամանակներս հանգուցալուծում» - նշեց փոխվարչապետը: