Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի շրջանում ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպա է մահացել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: «Շուշի բնակավայրի շրջանում ճանապարհահատվածի ականազերծում իրականացնելիս պայթուցիկ սարքի պայթյուն է տեղի ունեցել»,- նշել են գերատեսչությունում: Պայթյունի հետևանքով զինծառայողը ծանր վիրավորվել է: Նրան անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ստացած վնասվածքներից մահացել է: