Իրանն ուժեղացրել է իր միջուկային օբյեկտների շուրջ հակաօդային պաշտպանության համակարգերը՝ Սպիտակ տանից հեռանալուց առաջ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր ամերիկյան հրթիռային հարվածների պատճառով որպես նախազգուշական միջոց: Այսպիսի պնդում է հրապարակել քուվեյթյան Al Qabas պարբերականը՝ վկայակոչելով իսլամական հանրապետությունում «լավ իրազեկված աղբյուրներին»:

«Իրանն ուժեղացնում է իր միջուկային օբյեկտների շուրջ հակաօդային պաշտպանության համակարգերը՝ որպես նախազգուշական միջոց, ռազմական բնույթի ցանկացած անսպասելի իրադարձության սպասումով, որը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածության եւ Սպիտակ տանից նախագահ Թրամփի հեռանալու լույսի ներքո»,- նշում են նրանք: Մասնավորապես՝ նշվում է, որ օբյեկտների պաշտպանության համար պատասխանատու են զենիթային համալիրները եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աերոտիեզերական ուժերի ռադիոտեղորոշման միջոցները:

«Նրանք գործարկել են ունեցած ամբողջ հակաօդային ներուժը՝ հնարավոր հրթիռային հարվածը հետ մղելու համար, որն ուղղված է իրանական միջուկային ծրագրի համար կենսականորեն կարեւոր օբյեկտներում ուրանի հարստացման գործընթացի խափանմանը»,- շեշտում են աղբյուրները: Նշվում է, որ Ֆորդոյում միջուկային օբյեկտի մերձակայքում տեղակայված են գերծողության մեծ շառավղով Bavar-373 եւ «Կուբ» ԶՀՀ-ներ:

Դրանից բացի, աղբյուրները հաստատել են այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ ՀՕՊ համակարգերը մեծապես ամրապնդվել են Նաթանզում (Իսպահան նահանգ), որտեղ տեղակայված է ուրանի հարստացման գործարան:

Իրանն ուժեղացրել է իր միջուկային օբյեկտների շուրջ ՀՕՊ համակարգերը՝ վախենալով ԱՄՆ հարվածներից

Նրանք գործարկել են ունեցած ամբողջ հակաօդային ներուժը՝ հնարավոր հրթիռային հարվածը հետ մղելու համար...